«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 49 Ա

31.03.2016

«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 19-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մարտի 30-ի թիվ 13 արձանագրություն) և «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի փետրվարի 4-ի, 2016 թվականի փետրվարի 16-ի, 2016 թվականի մարտի 1-ի, 2016 թվականի մարտի 4-ի, 2016 թվականի մարտի 11-ի, 2016 թվականի մարտի 12-ի, 2016 թվականի մարտի 22-ի և 2016 թվականի մարտի 25-ի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ  Արթուր Ջավադյան

2016 թ. ապրիլի 04
Երևան