ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 47 Ա
29.03.2016
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 3-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մարտի 23-ի թիվ 12 արձանագրություն) և քննարկելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 2016 թվականի մարտի 14-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 31
Երևան