Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 35-Ն
04.03.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.04.2016
Նպատակ ունենալով բանկերի կողմից վարվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգում ներառվող տեղեկությունները համապատասխանեցնել օրենսդրական փոփոխություններին, հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 8-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման» կարգը հաստատելու մասին» թիվ 261-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 11
Երևան