«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 32 Ա

04.03.2016

«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 128 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 24-ի թիվ 08 արձանագրություն) և «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի փետրվարի 2-ի և 2016 թվականի փետրվարի 22-ի դիմումները՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի հասցեափոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արին Բերդի փողոց, 5-րդ նրբ. 4/3)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ֊Ե 128 լիցենզիան (տրված՝ 22.11.2007թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 11
Երևան