Անհատ ձեռնարկատեր Գագիկ Ջնդոյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 31 Ա

04.03.2016

Անհատ ձեռնարկատեր Գագիկ Ջնդոյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 24-ի թիվ 8 արձանագրություն) և Ա/Ձ Գագիկ Ջնդոյան արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի 2016 թվականի հունվարի 21-ի, 2016 թվականի փետրվարի 10-ի և 2016 թվականի փետրվարի 16-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Գագիկ Ջնդոյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 721 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի հասցեի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 20/2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 11
Երևան