«Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության պահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 30 Ա

04.03.2016

«Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության պահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և 94-րդ հոդված 1-ին մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 17-ի թիվ 07 արձանագրություն) և քննարկելով «Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի փետրվարի 10-ի միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «Քրեսնթ Գլոբլ Եվրասիա» փակ բաժնետիրական ընկերության ապահովագրական բրոքերային գործունեության թիվ 0014 լիցենզիան (տրված՝ 23.12.2015թ.)` կապված Ընկերության անվանման մեջ՝ «Ապահովագրական և Վերաապահովագրական Բրոքեր» բառերի ավելացման հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան
2016 թ. մարտի 11
Երևան