Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանին «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 26.1 Ա

19.02.2016

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանին «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արկադի Խաչատրյանին նշանակել «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ             Արթուր Ջավադյան
2016 թ. փետրվարի 23
ք. Երևան