«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 26 Ա

19.02.2016

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված թիվ Բ/ԿԲ-089 միջնորդագիրը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2016 թվականի փետրվարի 17-ի թիվ 7 արձանագրություն) եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել`
1) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» թիվ 99-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ վկայագրի և դրա հավելվածների ձևը» RL 1-000 կանոններում կատարված փոփոխությունը.
2) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 66-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» թիվ 99-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ պայմանագրի ձևը, պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումները.
3) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 10-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» թիվ 99-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ վկայագիրը կազմելու և լրացնելու հրահանգ» RL 1-002 կանոններում կատարված փոփոխությունը.
4) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 18-ի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 36-Լ որոշման մեջ լրացում կատարելու վերաբերյալ» թիվ 99-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման կանոններ» RL 1-017 կանոններում կատարված լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Արթուր Ջավադյան


2016 թ. փետրվարի 23
Երևան