«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության կասեցված ժամկետը վերսկսելու և էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 25 Ա
19.02.2016
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության կասեցված ժամկետը վերսկսելու և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/1-ի 3-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 17-ի թիվ 7 արձանագրություն) և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականի օգոստոսի 28-ին, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին, 2015 թվականի նոյեմբերի 19-ին և 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված էլեկտրոնային միջնորդագրերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերսկսել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության կասեցված ժամկետը:
2. «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. փետրվարի 22
Երևան