«ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 222 լիցենզիան վերաձեվակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 24 Ա

16.02.2016

«ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 222 լիցենզիան վերաձեվակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 6 արձանագրություն) և «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի հունվարի 19-ի և 2016 թվականի փետրվարի 10-ի միջնորդագրերը՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար տարածքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան 50 շենք, թիվ 105 ոչ բնակելի տարածք) վարձակալության պայմանագիրը լուծելու և մեծածավալ գույքի պահպանության համար նոր տարածք (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, համայնք, Լենինգրադյան փ. 1/1) վարձակալելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 222 լիցենզիան (տրված՝ 12.11.2010թ.):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                     Արթուր Ջավադյան

2016 թ. փետրվարի 18
Երևան