«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 21 Ա
16.02.2016
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 3-ի թիվ 5 արձանագրություն) և քննարկելով «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի, 2015 թվականի սեպտեմբերի 24-ի, 2015 թվականի նոյեմբերի 19-ի, 2015 թվականի դեկտեմբերի 14-ի, 2015 թվականի դեկտեմբերի 25-ի և 2016 թվականի հունվարի 22-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Տրամադրել «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. փետրվարի 18
Երևան