«ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՓԲԸ ՖՈՆԴ 1»-ի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 15 Ա
11.02.2016
«ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՓԲԸ ՖՈՆԴ 1»-Ի դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 9-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը»-ի 35-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի փետրվարի 4-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «Ամերիա Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ ֆոնդ 1»-ի դադարեցման հաշվեկշիռը:
2. Դադարեցվող ֆոնդի կանոնները գրանցումից հանելու մասին կատարել գրառում պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցումների մատյանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2016 թ. փետրվարի 12
Երևան