«ՄԱՆԱՆԱ-ԼԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 12 Ա

02.02.2016

«ՄԱՆԱՆԱ-ԼԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին

«ՄԱՆԱՆԱ-ԼԻԴ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն) 13.01.2016թ. միջնորդագրով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ)` ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Պիոներական 1/16 հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար:
«ՄԱՆԱՆԱ-ԼԻԴ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, մասնավորապես՝

• Ընկերության կողմից ներկայացված փաթեթում առկա են մի շարք թերություններ և անճշտություններ կապված՝ Ընկերության վարկավորման պայմանների, ապահովագրության պայմանագրի և Ընկերության ու Ոստիկանության միջև կնքված՝ օբյեկտի պահպանության պայմանագրի հետ:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «դ» կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հունվարի 27-ի թիվ 4 արձանագրություն) և քննարկելով «ՄԱՆԱՆԱ-ԼԻԴ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016 թվականի հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Մերժել «ՄԱՆԱՆԱ-ԼԻԴ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Պիոներական 1/16 հասցեում գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը:
2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան

2016 թ. փետրվարի 02
Երևան