«Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» արծաթե հուշադրամների էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 10 Ա

02.02.2016

«Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» արծաթե հուշադրամների էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Արթուր Ջավադյան
2016 թ. փետրվարի 05
Երևան