«Նոյյան տապան» թեմայով ՀՀ հավաքորդական թղթադրամի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 8 Ա
02.02.2016
«Նոյյան տապան» թեմայով ՀՀ հավաքորդական թղթադրամի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Նոյյան տապան» թեմայով ՀՀ հավաքորդական թղթադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2016 թ. փետրվարի 05
Երևան