«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերության վճարահաշվարկային կազմակերպության կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 5 Ա

21.01.2016

«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16/1-ի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն) և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականի օգոստոսի 28-ին, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին, 2015 թվականի նոյեմբերի 19-ին և 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված էլեկտրոնային միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Կասեցնել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ուսումնասիրության ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից որոշակի տեղեկություններ պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                    Արթուր Ջավադյան

2016 թ. հունվարի 21
Երևան