Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի թիվ 205-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ «26» «դեկտեմբերի» 2017 թվականի թիվ 299-Ն
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ « 14 » «հունվարի » 2018 թվականի թիվ 15-Ն |
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի թիվ 205-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.02.2018
Նպատակ ունենալով բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը
Ո ր ո շ ու մ ե ն.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հուլիսի 10-ի «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին թիվ 205-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 6-ի թիվ 624-Ն հրամանով հաստատված Հավելվածներում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 28
Երևան
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար Վարդան Արամյան
2018 թ. հունվարի 19
Երևան