Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 297-Ն
26.12.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.02.2018
Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 104-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարավող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարավող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 28
Երևան