Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«26» «դեկտեմբերի» 2017 թվական թիվ 292-Ն

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

« 19 » «հունվարի» 2018 թվական թիվ   14-Ն

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

          Հրապարակման ամսաթիվ՝ 15.02.2018

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին, հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը

Ո ր ո շ ու մ ե ն .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն, 2004 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 993-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 840-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1032-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ՝ Հաշվային պլան) և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ՝ Հրահանգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝                                           Արթուր Ջավադյան  

      2017 թ. դեկտեմբերի 28

                 Երևան

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար                                                           Վարդան Արամյան

        2018 թ. հունվարի 19

                 Երևան