Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2018 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 291 Ա
22.12.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2018 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «2018 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման ժամանակացույցը»՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝
1) ապահովել 2018 թվականի խորհրդի նիստերի օրակարգի կազմման գործընթացը՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի,
2) ապահովել խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո օրակարգային հարցերի մոնիտորինգը՝ համապատասխան նշումներ կատարելով ժամանակացույցում,
3) տարվա արդյունքներով կազմել խորհրդի նիստերի օրակարգերի՝ հաստատված ժամանակացույցին համապատասխանության և շեղումների վերաբերյալ տեղեկանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 28
Երևան