«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 277 Ա
08.12.2017
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը, «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի անդամ նշանակել «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանին` երկու տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. դեկտեմբերի 12
Երևան