«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 269 Ա

24.11.2017

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունը գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից 2017 թվականի նոյեմբերի 14-ին ներկայացրած թիվ Բ/17-05524 միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 53 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը


Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 56-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Արթուր Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 29
Երևան