2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 264-Ն
24.11.2017
2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և դրա նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 25.12.2017
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. 2018 թվականի հունվարի 8-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 30
Երևան