Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 262-Ն

24.11.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 25.12.2017

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործակալների հաշվառման գործընթացը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 225-րդ կետից «1 միլիոն դրամ՝» բառերից հետո հանել «ֆիզիկական անձ կամ» բառերը,
2) Կանոնակարգի 245-րդ կետից հանել «ֆիզիկական» բառը,
3) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
4) Կանոնակարգի Հավելված 32-ում.
ա. «ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերով,
բ. «ֆիզիկական անձի համար՝» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ համար՝» բառերով,
5) Կանոնակարգի Հավելված 37-ի վերնագրում «ֆիզիկական անձանց թեկնածուների» բառերը փոխարինել «անձանց» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալների նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մտնելը հաշվառված ֆիզիկական անձ ապահովագրական գործակալների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2017 թ. նոյեմբերի 30
Երևան