Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 260 Ա
24.11.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ղեկավարվելով 2-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` հրապարակել ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և տեղադրել այն ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 29
Երևան