2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության երրորդ շարքի թղթադրամների էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 258 Ա
14.11.2017
2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության երրորդ շարքի թղթադրամների էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել 2018 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 23
Երևան