«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները» կանոնակարգ 6/03-ը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 255-Ն
14.11.2017
«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները» կանոնակարգ 6/03-ը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.12.2017
Հիմք ընդունելով «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների և պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը և մեթոդները» կանոնակարգ 6/03-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. նոյեմբերի 21
Երևան