Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 253 Ա

14.11.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ժթ» ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39 Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 52.2 կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

          Ո ր ո շ ո ւ մ  է.

 

  1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2018 թվականի համար»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                              Արթուր Ջավադյան

  

       2017 թ. նոյեմբերի 16

                 Երևան