«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 231 Ա
13.10.2017
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից 2017 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացված թիվ Բ/17-04765 միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. hոկտեմբերի 17
Երևան