2017 թվականի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 229 Ա
13.10.2017
2017 թվականի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 09ԱԳ որոշմամբ հաստատված «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամի թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. 2017 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել 2017 թվականի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հավաքորդական թղթադրամների նկարագրությունը, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելված 1-ում և Հավելված 2-ում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. hոկտեմբերի 17
Երևան