2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու եվ դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 227-Ն
29.09.2017
2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու եվ դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 16.10.2017
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 29-ի թիվ 71 Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. 2017 թվականի նոյեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել 2018 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. hոկտեմբերի 4
Երևան
Հավելված