«Ոսկե ամրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 177 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 146 Ա
03.09.2024
«Ոսկե ամրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 177 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով, հաշվի առնելով, որ «Ոսկե ամրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատունը 2024 թվականի օգոստոսի 9-ին և 2024 թվականի օգոստոսի 14-ին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի օգոստոսի 28-ի թիվ 36 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Ոսկե ամրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 177 լիցենզիան:
2. «Ոսկե ամրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան