«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 141 Ա
03.09.2024
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթին հավանություն տալու մասին» թիվ 7 Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելված 6․1-ում 25-րդ, 26-րդ, 49-րդ և 50-րդ տողերը «Թղթակցային» բառից առաջ լրացնել «Բանկերի» բառով,
2) Հավելված 6․1-ում 26-րդ տողից (Թղթակցային հաշիվներ (արտարժ.)) հետո, ինչպես նաև 50-րդ տողից (Թղթակցային հաշիվներ (արտարժ.)) հետո լրացնել երկուական տող՝
- Բանկերի այլ հաշիվներ (դրամով),
- Բանկերի այլ հաշիվներ (արտարժ.),
3) Հավելված 6․2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
4) Հավելված 6․3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
5) Հավելված 6․4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
6) Հավելված 6․5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
7) Հավելված 6.6-ի վերնագրում «ՀՀ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍՓՈԹ ՇՈՒԿԱՅԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացված արտարժութային սփոթ գործառնությունները» բառերով,
8) Հավելված 6․7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
9) Հավելված 6․8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
10) Փաստաթուղթը լրացնել նոր՝ Հավելված 6․16-ով, Հավելված 6․17-ով, Հավելված 6․18-ով, Հավելված 6․19-ով, Հավելված 6․20-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի,
11) Հավելված 6-ի 2-րդ կետը «հավելվածներ 6.2, 6.3, 6.4, 6.5» բառից և թվերից հետո լրացնել «, 6.19» թվերով,
12) Հավելված 6-ի 3-րդ կետի «հավելված 6.6» բառը և թվերը փոխարինել «հավելվածներ 6․6, 6․16, 6․17» բառով և թվերով,
13) Հավելված 6-ը լրացնել 3.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«3.1 Յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը մինչև ժամը 16:30-ը ՀՀ կենտրոնական բանկի տնային էջում տեղադրվում է ՀՀ արժութային սփոթ շուկայի մասնակից փոխանակման կետերի կողմից իրականացված նախորդ շաբաթվա գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն օրական բացվածքով (հավելվածներ 6.18)։»,
14) Հավելված 6-ի 6-րդ կետը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «՝ բացառությամբ Արտարժույթի առքի/վաճառքի՝ երկկողմանի բանակցությունների միջոցով իրականացված գործառնությունների»,
15) Հավելված 6-ի 6-րդ կետի «հավելված 6.9» բառը և թվերը փոխարինել «հավելվածներ 6․7, 6.9» բառով և թվերով,
16) Հավելված 6-ը լրացնել 14-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«14. Սույն հավելվածով սահմանված՝ ՀՀ կենտրոնական բանկի կայքէջում հրապարակվող բոլոր հաշվետվությունները ապահովվում են ՀՀ կենտրոնական բանկի կայքէջում նաև արխիվային ներկայացմամբ՝ ժամանակային շարքերի տեսքով, առանց տվյալների կորստի։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան