«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» և «Էջմիածին» մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 216 Ա
15.09.2017
«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» և «Էջմիածին» մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 42 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 2017 թվականի հուլիսի 20-ի, 2017 թվականի օգոստոսի 11-ի, 2017 թվականի օգոստոսի 23-ի, 2017 թվականի օգոստոսի 29-ի և 2017 թվականի սեպտեմբերի 5-ի միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառել «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» և «Էջմիածին» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. սեպտեմբերի 19
Երևան