Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 210-Ն

15.09.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017

Նպատակ ունենալով Կենտրոնական բանկի համար ապահովել արժեթղթերի շուկայում կնքված գործարքների վերաբերյալ վերահսկողական, վերլուծական և վիճակագրական նպատակներով անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանի արդյունավետ գործունեության ապահովման միջոցով բարձրացնել ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունների թափանցիկությունը, այդ թվում՝ հարկային մարմնի համար, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, 104-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իա» կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի 7-րդ կետով սահմանված աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«

Այլ

13.

Արժեթղթերով  և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ

օրական,

ամսական

»,
2) Կանոնակարգի 13-րդ կետը «համարը:» բառից հետո լրացնել «Թիվ 13 ամսական հաշվետվությունը ներկայացնելիս հաշվետվության համարին ի լրումն անհրաժեշտ է լրացնել «m» տառը:» նախադասությունը,
3) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74-րդ և 75-րդ կետերով.

«74. «Արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ» Թիվ 13 հաշվետվությունում լրացվում են կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերի և (կամ) կառավարչի հաշվին արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետու կառավարիչները սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով և(կամ) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հետ արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և մարման գործարքների համար: Այլ դեպքերում սույն հաշվետվության չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ հաշվետվությամբ նախատեսված գործարքներ կառավարիչը չի իրականացրել:
75. Թիվ 13 հաշվետվությունը բաղկացած է 16 աղյուսակից: Հաշվետվության Աղյուսակներ 1-ից 16-ը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի:»,

4) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 13-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 26
Երևան