«Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 204-Ն

15.09.2017

«Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը հաստատելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017

Նպատակ ունենալով ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանի արդյունավետ գործունեության ապահովման միջոցով բարձրացնել ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունների թափանցիկությունը, այդ թվում՝ հարկային մարմնի համար, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 4/20-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 26
Երևան