Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 201-Ն

15.09.2017

Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 20.10.2017

Նպատակ ունենալով ձևավորված խնայողությունների միջոցով ապահովել ԱՊՊԱ ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը՝ միևնույն ժամանակ չվտանգելով Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը և Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը, հիմք ընդունելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2017 թվականի մայիսի 22-ի թիվ 32-Լ որոշմամբ ներկայացված առաջարկությունը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2017 թվականի երկրորդ եռամսյակի վճարները չեն իրականացվում:
2. Երաշխավորման ֆոնդին կատարվող 2017 թվականի երրորդ, չորրորդ եռամսյակների և 2018 թվականի առաջին եռամսյակի վճարների իրականացումը դադարեցվում է:
3. Դադարեցումից հետո առաջին վճարումը կատարվելու է 2018 թվականի 2-րդ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                             Արթուր Ջավադյան

2017 թ. սեպտեմբերի 26
Երևան