Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 193-Ն
01.09.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.09.2017
Նպատակ ունենալով հստակեցնել ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի առցանց գրանցման արդյունքում տրվող կանոնների գրանցման վկայականում նշվող տեղեկությունները, ինչպես նաև ավելի օգտակար և հասանելի դարձնել այդ փաստաթուղթը օտարերկրյա ներդրողների համար, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի ««Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 22-րդ կետը «նախատեսված փաստաթղթերի, պետք է ներկայացնի» բառերից հետո լրացնել ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարման լիցենզիան և (կամ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավաբանական անձի գրանցման վկայականի համարը կամ գրանցման համարը և (կամ)» բառերով,
2) Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
3) Կանոնակարգի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված ներդրումային ֆոնդերին տրամադրվում է սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով սահմանված գրանցման վկայականներ՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. սեպտեմբերի 5
Երևան