Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 192-Ն

01.09.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 15.09.2017

Նպատակ ունենալով կարգավորել ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման ընթացակարգը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները ու փոփոխություններն.
1) Կանոնակարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.
«13.1 Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:»,
2) Կանոնակարգը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետով.
«29.1 Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:»,
3) Կանոնակարգի 33-րդ կետում «Գրանցման» բառից առաջ լրացնել «Կորպորատիվ ֆոնդի» բառերը,
4) Կանոնակարգի 33-րդ կետից հանել «և գրանցման վկայականի վերաձևակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը,
5) Կանոնակարգը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-րդ կետով.
«33.1 Ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպման համար միջնորդագիր ներկայացրած անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը միջնորդագիր ներկայացրած անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:»,
6) Կանոնակարգի 35-րդ և 37-րդ կետերից հանել «կորպորատիվ» բառը,
7) Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
8) Կանոնակարգը Հավելված 4-ից հետո լրացնել Հավելված 4.1-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված ներդրումային ֆոնդերին տրամադրվում է սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով սահմանված գրանցման վկայականներ՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                        Ներսես Երիցյան

2017 թ. սեպտեմբերի 5
Երևան