«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 187 Ա
18.08.2017
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից 2017 թվականի հուլիսի 31-ին ներկայացված թիվ Բ/17-03710 միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (16.08.2017 թ. թիվ 39 արձանագրություն) եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի հուլիսի 21-ի թիվ 39-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. օգոստոսի 22
Երևան