«Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 176-Ն

04.08.2017

«Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 01.09.2017

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությունը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1 հոդվածի 3-րդ պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով,
նպատակ ունենալով կանոնակարգել երաշխավորների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործարար վարվելակերպի կիրարկման եղանակներն ու ընթացակարգերը, բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում երաշխավորության ինստիտուտի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                              Ներսես Երիցյան

2017 թ. օգոստոսի 10
Երևան