Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 231-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 158-Ն
11.07.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 231-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.08.2017
Նպատակ ունենալով Վարկային ռեգիստրին և «ԱՔՌԱ» վարկային բյուրոյին բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող տեղեկատվության հաշվետվական ձևերի բարելավման համար ծրագրային ապահովման միջոցների ձեռնարկումը,
հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը սահմանելու մասին» թիվ 231-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով՝
«2.1 Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը վարկային բյուրոներին սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկատվությունը տրամադրում են 2017 թվականի սեպտեմբերի 2-ից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հուլիսի 18
Երևան