Հայաստանի Հանրապետության երրորդ շարքի թղթադրամների թեմաները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 156 Ա

11.07.2017

Հայաստանի Հանրապետության երրորդ շարքի թղթադրամների թեմաները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

         Ո ր ո շ ու մ  է .

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

 

Անվանական արժեք

Թեմա

1 000 դրամ

Պարույր Սևակ

2 000 դրամ

Տիգրան Պետրոսյան

5 000 դրամ

Վիլյամ Սարոյան

10 000 դրամ

Կոմիտաս

20 000 դրամ

Հովհաննես Այվազովսկի

50 000 դրամ

Գրիգոր Լուսավորիչ

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                 Արթուր Ջավադյան  

            2017 թ. հուլիսի 18

                 Երևան