«МИР» քարտային վճարային համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 148 Ա
07.07.2017
«МИР» քարտային վճարային համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 19) 6-րդ կետի 3-րդ ենթակետը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 29 արձանագրություն) և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի 2017 թվականի հունիսի 13-ի, 2017 թվականի հունիսի 16-ի և 2017 թվականի հունիսի 20-ի միջնորդագրերը ու դրանց կից ներկայացված փաստաթղթերը, քննարկելով և հիմք ընդունելով համակարգին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և միջոցառումների առկայությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «МИР» քարտային վճարային համակարգը ընդգրկել Կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում՝ տեղադրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. հուլիսի 12
Երևան