Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 294-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 143-Ն

07.07.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 294-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 01.08.2017

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահի սահմանման մասին» թիվ 294-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային համակարգ վճարահաշվարկային փաստաթղթերի մուտքագրման և անվերադարձելիության պահի սահմանման մասին» կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման նպատակով վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ վճարահաշվարկային համակարգ մուտքագրվելու պահը:»:

2. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Վճարահաշվարկային համակարգի կանոններով վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ սահմանված լինելու դեպքում այդ կանոններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համաձայնություն կարող է տրվել, եթե դրանցում նշվում է, որ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման նպատակով վճարահաշվարկային փաստաթղթի անվերադարձելիության պահ է համարվում վճարահաշվարկային փաստաթղթի՝ համակարգ մուտքագրվելու պահը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                             Արթուր Ջավադյան

2017 թ. հուլիսի 12
Երևան