Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 297-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 2436-Ն հրամանի մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհուրդ

7 հուլիսի 2017 թվականի թիվ 141-Ն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

19 հուլիսի 2017 թվականի թիվ 232-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 297-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 2436-Ն հրամանի մեջ լրացում կատարելու մասին   

Հրապարակման ամսաթիվ՝ 15.08.2017

  

 

Նպատակ ունենալով ապահովել գործող կարգավորումների համապատասխանեցումը օրենսդրական պահանջներին, հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ութերորդ մասի 8-րդ կետը, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն

Ո ր ո շ ու մ ե ն .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու կարգը և բովանդակությունը հաստատելու մասին» թիվ 297-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնելու կարգը և բովանդակությունը հաստատելու մասին» թիվ 2436-Ն հրամանով հաստատված Հավելվածի 2-րդ կետում «պետական գրանցման վկայականի համարները» բառերից հետո լրացնել «կամ պետական գրանցման համարները» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                   Արթուր Ջավադյան

2017 թ. հուլիսի 12
Երևան

Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ                                Վարդան Հարությունյան

2017թ. հուլիսի 19
Երևան