«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-ՍԵԼ Գյումրի», «Նոր-Նորք» և «ԹԵԼ-ՍԵԼ Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 119 Ա
26.05.2017
«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ-ՍԵԼ Գյումրի», «Նոր-Նորք» և «ԹԵԼ-ՍԵԼ Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մայիսի 17-ի թիվ 21 արձանագրություն) և քննարկելով «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 2017 թվականի մայիսի 16-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Գյումրի», «Նոր-Նորք» և «Թել-Սել Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. մայիսի 26
Երևան