Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 107-Ն

12.05.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 01.06.2017

Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների գործունեության նկատմամբ վերլուծական և վիճակագրության հավաքագրման գործընթացների արդյունավետությունը, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/04-ի 64-րդ կետում «36-րդ սյունակում լրացվում են» բառերը փոխարինել «36-37-րդ սյունակներում՝ 7-րդ կետում նշված ակտիվները, 38-39-րդ սյունակներում՝ 8-րդ կետում նշված ակտիվները, 40-րդ սյունակում լրացվում են» բառերով,
2) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի թիվ 3 հաշվետվության աղյուսակ 18-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                Ներսես Երիցյան

2017 թ. մայիսի 17
Երևան