Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 106-Ն

12.05.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 01.06.2017

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները միջազգային լավագույն փորձին, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը,  ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ու մ  է . 

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետի աղյուսակը լրացնել 8-րդ տողով հետևյալ բովանդակությամբ.

 

8. Փայեր ներդրումային ֆոնդերում՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնք գրանցված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ներդրումային քաղաքականությունն իրականացնում են ՀՀ տարածքում և առկա չէ պայման, որն արգելում է այդ փայերի հետագա օտարումը

5%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամը

5%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամը

  

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                   Ներսես Երիցյան   

             2017 թ. մայիսի 17

                 Երևան