ՀՀ ԿԲ 2018-2019թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ», «Երևան-2800», «Հովհաննես Զարդարյան-100», «Ազգային դրամի 25 տարին» հուշադրամների էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 103 Ա

12.05.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018-2019 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ», «Երևան-2800», «Հովհաննես Զարդարյան-100», «Ազգային դրամի 25 տարին» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ», «Երևան-2800», «Հովհաննես Զարդարյան-100», «Ազգային դրամի 25 տարին» հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                               Ներսես Երիցյան
2017 թ. մայիսի 16
Երևան